Pages

Ջեկ Լոնդոն, Երկաթե կրունկ

Վեպ։ Ամերիկացի երևակայական կին հեղափոխական Էվիս Էվերհարդի ինքնակենսագրական հուշերը, որ հայտնաբերվել են 700 տարի անց։


Տևողությունը՝ 11 ժամ 49 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/730/?c=25

Ժյուլ Վեռն, Ռոբուր-Նվաճողը

Գիտաֆանտաստիկ վեպ։ Երկրի բոլոր բարձրություններում և դժվարամատչելի վայրերում հայտնվում են տարօրինակ դրոշներ։ Պարզվում է, որ հանճարեղ հայտնագործող Ռոբուրը գաղտնի կառուցել է թռչող սարք և դրոշակների տեղադրումով հայտարարում է «օդային տարածքի նվաճման» սկզբի մասին։


Տևողությունը՝ 9 ժամ 8 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/729/

Օնորե դը Բալզակ, Մութ գործ

Վեպ։ Նկարագրում է 1789 թվականի հեղափոխությանը հաջորդած իրադարձություններ, ուր բախվում են դը Սիմյոզ մարկիզների ու իշխանությունների շահերը:


Տևողությունը՝ 10 ժամ 27 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/728/

Արմինե Բոյաջյան, Նկարում եմ նապաստակ

Վիպակ։ Հիշողությունների պատումների շարք։

Տևողությունը՝ 3 ժամ 23 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/727/location

Լև Տոլստոյ, Աննա Կարենինա

Վեպը պատմում է ազդեցիկ պաշտոնյայի կնոջ՝ Աննա Կարենինայի և սպա Վռոնսկու ողբերգական սիրո մասին։


Տևողությունը՝ 48 ժամ 14 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/726/

Օնորե դը Բալզակ, Գյուղացիները

Վեպ, որ նկարագրում է 19-րդ դարի գավառական կյանքը՝ իր խոր հակասություններով: 


Տևողությունը՝ 16 ժամ 56 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/725/

Ջեկ Լոնդոն, Մեծ տան փոքրիկ տիրուհին

Սիրավեպ՝ անսպասելի ավարտով։ Իրադարձությունները տեղի են ունենում Կալիֆոռնիայում։


Տևողությունը՝ 13 ժամ 34 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/724/

Ջեյմս Ֆենիմոր Կուպեր, Գազանորսը

 Վեպ։ 1744 թվականին Հարրի Մարչը՝ Անհանգիստ մականունով, ու երիտասարդ որսորդ Նատի Բամպոն՝ Գազանորս մականունով, ուղևորվում են «Առկայծող հայելի» լիճը։ Գազանորսը պետք է օգներ իր ընկեր մոհիկան Չինգաչգուկին հուրոնների ձեռքից ազատել իր սիրելիին՝ Ուա-թա-Ուային․․․


Տևողությունը՝ 22 ժամ 31 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/723/

Ժյուլ Վեռն, Քսան հազար լյո ջրի տակ

Գիտաֆանտաստիկ վեպ մտացածին կապիտան Նեմոյի և նրա ստորջրյա սուզանավ «Նաուտիլուսի» մասին


Տևողությունը՝ 20 ժամ 47 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/722/?number=SW10694

Ալեքսեյ Տոլստոյ, Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը

 


Ֆանտաստիկ վեպ։ Ռուս ինժեներ Պյոտր Գարինը, օգտագործելով իր ուսուցիչ Մանցևի հետազոտությունների արդյունքները, ստեղծել է հզորագույն զենք՝ հիպերբոլոիդ՝ մի սարք, որն արձակում է հսկայական հզորության ջերմային ճառագայթ։ Գարինը ցանկանում է դրա օգնությամբ նվաճել աշխարհը:

Տևողությունը՝ 14 ժամ 35 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/721/?number=SW10693

Վիկտոր Հյուգո, Թշվառները

 Պատմական վեպ, որ նկարագրում է 1830-ական թվականների Ֆրանսիայում կատարվող իրադարձություններն ու աղքատների վիճակը։


Տևողությունը՝ 66 ժամ 30 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/720/

Ռաֆայել Սաբատինի, Նավապետ Բլադի ոդիսականը

 Վեպի իրադարձությունները ծավալվում են 17-րդ դարի վերջին քառորդում: Պիտեր Բլադի արկածները Անգլիայում այն բանից հետո, երբ նա բուժօգնություն է ցույց տալիս Հակոբ 2-րդ թագավորի դեմ ապստամբության ղեկավարներից մեկին:


Տևողությունը՝ 16 ժամ 31 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/719/?number=SW10691

Դեվիդ Վեյս, Օգյուստ Ռոդեն

 Վեպ։ Գրքում մանրամասն՝ վաղ մանկությունից մինչև մահ, նկարագրվում է ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի կյանքն ու ստեղծագործական ուղին:

Տևողությունը՝ 29 ժամ 3 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/716/

Մայն Ռիդ, Բոռնեոյի թավուտներում կամ նավաբեկյալների արկածները

 «Բոռնեոյի թավուտներում կամ նավաբեկյալների արկածները»։ Արկածային վեպ։ Խորտակված նավից փրկվածների մի փոքրիկ խումբ հայտնվում է վտանգներով լի կղզում։

Տևողությունը՝ 5 ժամ 8 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/715/?number=SW10687

Մայն Ռիդ, Մագլցողները

 


«Մագլցողները» կամ «Հիմալայներում կորած խրճիթը» արկածային վեպը նկարագրում է որսորդ-բնախույզ եղբայրների և նրանց ուղեկցորդ բնիկի հայտնագործություններն ու արկածները Հիմալայներում:

Տևողությունը՝ 8 ժամ 25 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/712/

Ալեքսանդր Շիրվանզադե, Պատվի համար

Դրամա։ Ընկերոջ հաշվին խաբեությամբ հարստացած Էլիզբարովի դուստր Մարգարիտը կամենում է վերականգնել արդարությունը, սակայն նրա հայրն իր պատիվը պաշտպանելու համար պատրաստ է ամեն ստորության։


Տևողությունը՝ 3 ժամ 39 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
https://grqaser.org/am/713/?number=SW10685

Մերի Մեյպ Դոջ, Արծաթե սահուկներ


Մանկական վիպակ Նիդեռլանդներում ապրող պատանի Հանսի և նրա քույր Գրետելի մասին։
Տևողությունը՝ 12 ժամ 16 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
http://grqaser.org/am/707/

Գի դե Մոպասան, Մահվան պես հզոր

 


Վեպ։ Մի նկարչի և կոմսուհու սիրո պատմությունը։
Տևողությունը՝ 9 ժամ

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
http://grqaser.org/am/711/

Բոլեսլավ Պրուս, Տիկնիկը

 


Վեպ։ Պրուսի այս ստեղծագործությունը երբեմն համարվում է լեհերենով գրված լավագույն վեպը։ Այն զուգահեռաբար ներկայացնում է երկու պատմություն՝ մեկը՝ միջին տարիքի Վոկուլսկու մասին, մյուսը՝ նրա ընկեր Ռզեցկու։
Տևողությունը՝ 40 ժամ 35 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
http://grqaser.org/am/710/

Վալտեր Սկոտ, Այվենհո


Պատմական վեպ, որի գործողությունները տեղի են ունենում 12-րդ դարի Բրիտանիայում՝ Ռիչարդ Ա Առյուծասիրտի գահակալման ժամանակաշրջանում։
Տևողությունը՝ 24 ժամ 56 րոպե

Լսել աղբյուր կայքի համապատասխան էջում՝
http://grqaser.org/am/709/